Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարզվում է` վաշտի կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ ներսում քնած է եղել անձնակազմը, գրում է Sputnik-ը։
Քանի որ կրակը շատ ուժեղ է եղել, քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։
Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։
Ավելին՝ այստեղ