Մահացել է ռեժիսոր Նիկոլայ Դոստալը
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
76 տարեկանում մահացել է ռեժիսոր Նիկոլայ Դոստալը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը հղումով։
Հանգուցյալի եղբոր խոսքով՝ ռեժիսորը մահացել է նախորդ գիշեր։ ՌԴ ժողովրդական արտիստի մահվան պատճառը չի հաղորդվում։ Նրա հոգեհանգստի արարողության օրն ու վայրը դեռ որոշված չեն։
Նիկոլայ Դոստալը ծնվել է Մոսկվայում 1946-ին: 1972-ին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Նա նկարահանել է մեկ տասնյակից ավելի ֆիլմ և հեռուստասերիալ, այդ թվում՝ «Ամպ-դրախտ», «Պատժի գումարտակ», «Լենինի կտակարանը», «Պետյան՝ երկնքի թագավորության ճանապարհին» և «Պառակտում»։
Դոստալը նաև գրել է սցենարներ իր մի քանի ֆիլմերի համար։