Պաշտոնական վարկածը կասկածի տակ է դրվում․ «Հրապարակ»
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը հենց առաջին պահից փորձեցին բարդել զինվորների վրա, թե խախտել են անվտանգության կանոնները` վառարանը վառելու համար ավտոբենզին են օգտագործել, ապա 5 լիտրանոց վառվող տարան սպան նետել է կացարանի մեջ։
Սակայն ժամեր անց դասակի հրամանատարը հերքեց՝ ասելով, որ դեպքից ժամեր առաջ է եղել կացարանում, այնտեղ բենզին չի եղել, իսկ վառարանը միշտ վառել են թղթով։ Հրամանատարը նաեւ տարակուսանք հայտնեց Փաշինյանի շրջանառած վարկածի վերաբերյալ՝ ասելով, որ ինքն իր վարկածն ունի, բայց նպատակահարմար չի համարում խոսել։
Ավելին՝ այստեղ