Ռուսաստանը պատրաստվում է նոր հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային. Ուկրաինայի ԶՈւ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պատրաստվում է նոր հրթիռային հարվածների Ուկրաինայի տարածքում՝ ուժեղացնելով հետախուզական անօդաչու սարքերի կիրառումը։ Այս մասին տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում հայտնել է Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի միացյալ համակարգող մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը։
«Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը հետախուզություն է իրականացնում բավականին համակարգված, մենք «չեզոքացնում ենք» այդ բոլոր ինքնաթիռները: Բայց, այնուամենայնիվ, որոշակի ակտիվություն ենք նկատում: Մասնավորապես այն ժամանակահատվածում, երբ դրանք պատրաստվում են պատրաստվում են հրթիռային հարվածներ հասցնել, երբ հակառակորդը տեղեկատվություն է հավաքում, որպեսզի իմանա, թե ուր խոցել»,- ասել է Գումենյուկը։
Նա հավելել է, որ «ռուս զավթիչները փորձում են որոնել կարևոր ենթակառուցվածքներ»։