Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել անհայտ քաղաքացիներ և հայտնել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցում` ոսկու շուկայի առջև, ծեծկռտուք է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից երկուսի գլխի և ճակատային հատվածում առկա էին արյան հետքեր: Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են 1991 թ. ծնված Արթուր Ե.-ն, 1986 թ. ծնված Վարդգես Ե.-ն և 1991 թ. ծնված Գևորգ Հ.-ն: Վերջիններս հրաժարվել են հաղորդում և բացատրություն տալուց: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: