Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակման պայմանագիր կնքել. Լուկաշենկո
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն առաջարկում է Մինսկին չհարձակման պայմանագիր կնքել. այս մասին գրում է ԲելՏԱ-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ նման առաջարկը կասկածելի է, քանի որ Ուկրաինայում զինյալներն ու ծայրահեղականները շարունակում են զինվել։
Չգիտեմ, թե ուկրաինացիների ինչին է դա պետք։ Մի կողմից մեզ խնդրում են Ուկրաինայի հետ ոչ մի դեպքում չկռվել, որ մեր զորքերը դեպի այդ կողմ չշարժվեն, առաջարկում են չհարձակման պայմանագիր կնքել, իսկ մյուս կողմից պատրաստում են այս պայթուցիկ խառնուրդն ու զինվում»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսին հարվածելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Նրա խոսքով՝ Բելառուսի զինված ուժերը և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ զորքերի տարածաշրջանային խմբավորումը հուսալիորեն պաշտպանում են Միութենական պետության արևմտյան սահմանները։