Նավթը չափավոր թանկանում է
EconomicsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները չափավոր բարձրանում են, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումները կայունանում են մեկ օր առաջ 2 տոկոսով իջնելուց հետո, ընդ որում՝ շուկաներն սպասում են ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին շաբաթական վիճակագրությանը։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,29 տոկոսով՝ մեկ բարելը 86,38 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,22 տոկոսով՝ 80,31 դոլար։
Երեքշաբթի օրը նավթն էժանացել էր 2 տոկոսի սահմաններում՝ ռեցեսիայի մտավախության հետ կապված, որը կարող է հարվածել պահանջարկին։