Շվեյցարիայում արևային էներգիայի զարգացման հերթական նախաձեռնությունն են անում
SocietyՇվեյցարիայում արևային էներգիայի զարգացման հերթական նախաձեռնությունն են իրականացնում, այն էլ ոչ թե լեռներում, կամ այլ դժվարամատչելի հատվածներում, այլ Բեռնի օդանավակայանում։
«Բելփ» անվանումով արևային էլեկտրակայանը, որը կառուցվելու է հենց օդանավակայանի տարածքում, արտադրելու է էլեկտրականություն 15 հազար տնտեսությունների համար։ Էկոլոգիական ասոցիացիաները նախագծին դրական են արձագանքել։
Ծրագրվում է կառուցել Շվեյցարիայում խոշորագույն արևային էլեկտրակայանը, որի շնորհիվ էլեկտրակայանը, որը ծածկելու է Բեռնի օդանավակայանի երրորդ մասը, ինչը կազմում է գրեթե 25 հեկտար։ Այդ տարածը հավասար է 35 ֆուտբոլային դաշտերի։ Էլեկտրակայանը արտադրելու է տարեկան մինչև 35 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա։ Նախագծում ներգրավված ընկերությունները պնդում են, որ նախագծի տեխնիկատնտեսական և բնապահպանական հիմնավորումը կազմվել է և այն լիովին իրատեսական է։
Նախագծի հեղինակներն ընդգծում են դրա առավելությունները, խոշոր բնակավայրերին մոտ գտնվելը և այն հանգամանքը, որ էլեկտրացանցին միանալու դեպքում էլեկտրակայանին լրացուցիչ վերգետնյա հոսանքի լարեր անհրաժեշտ չեն լինի։ Կշահի նաև բնությունը, քանի որ արևային էլեկտրակայանի տակ կկարողանան նոր ցանքատարածություններ և բուսականություն աճեցնել, կշահի նաև անասնապահությունը։ Նախագծի արժեքն առայժմ չի հաղորդվում, սակայն նշվում է, որ այն չափազանց լուրջ տնտեսական օգուտներ կարող է բերել Շվեյցարիային։
Հայաստանում էլ հնարավորություն կա նման հսկայական տարածքներ ներգրավել արևային էլեկտրակայանների կառուցման համար։
Մեր երկրում, սակայն, արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ուստի և դեռևս վաղ է խոսել ռազմավարական զարգացման հնարավորությունների մասին։
Հասմիկ Մուրադյան