21-ամյա հարսը հրկիզել է խոտի դեզը, փորձել էր հրկիզել նաեւ հավանոցը
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ էր ստացվել, որ այրվել է գյուղացիներից մեկի խոտի դեզը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ստուգման արդյունքում պարզել են, որ հունվարի 24-ի ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով այրել էր 63-ամյա արծվաբերդցու խոտի դեզը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոտի դեզը հրկիզել էր տանտիրոջ 21-ամյա հարսը: Պարզվել է նաև, որ նա հունվարի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, դյուրավառ նյութով փորձել էր հրկիզել տանը կից հավանոցը:
Ավելին՝ այստեղ