Ստամբուլում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը։
«Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը ներկայում փակ է հանրության համար՝ որպես նախազգուշական միջոց»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Փետրվարի 1-ից փակվել է նաև Գերմանիայի հյուպատոսությունը։
Նշվում է, որ երկու դիվանագիտական առաքելություններն էլ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը։ Հաղորդվում է, որ այն տարածքում, որտեղ գտնվում են հյուպատոսությունները, ահաբեկչական հարձակումների վտանգ կա։
Ավելի վաղ Նիդերլանդների հյուպատոսությունն էր դադարեցրել աշխատանքը։ Բացի այդ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին Ստամբուլում ահաբեկչությունների հնարավորության մասին։