Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, կպահպանի ռազմական չեզոքությունը. Վուչիչ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիան չի նախատեսում անդամակցել ՆԱՏՕ-ին, չնայած տարբեր հայտարարություններին ու գնահատականներին, և կշարունակի պահպանել ռազմական չեզոքության դիրքորոշումը։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր առավոտյան ես անհեթեթություն լսեցի կեղծ հայրենասերներից, որոնք ասում էին, որ մենք Սերբիան տանում ենք ատլանտյան ինտեգրման ուղղությամբ. մենք նման բան չենք անում: Մենք շարունակելու ենք պահպանել մեր ռազմական չեզոքությունը և, ի տարբերություն մեր բանակը ոչնչացողների, մենք կառուցում ենք մեր բանակը», - ասել է Վուչիչը: