Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ Պարեկային Ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գումարտակների ծառայողները՝ գումարտակների հրամանատարների գլխավորությամբ, անցել են ուժեղացված ծառայության՝ կապված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրների։
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քուչակ-Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի մոտ 20-30 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է, ինչի համար էլ Արագածոտնի մարզի Պարեկային Ծառայության գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, ելնելով վարորդների անվտանգությունից, մոտ 50-ից ավելի բեռնատարների վարորդների հորդորել են, որպեսզի ավտոմեքենաները դուրս բերեն երթևեկելի գուտուց, մինչև նշված ճանապարհահատվածը սպասարկող ճանշինականները դուրս գան արջաքնից ու կատարեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։
Այս պահին պարեկները շարունակում են ուժեղացված ծառությունը։ Վարորդներն էլ իրենց շնորհակալությունն էին ուղղում պարեկներին, ասելով․ «Արդեն մի քանի ժամ է, նման վիճակ է։
Ոչ մի ճանշինի աշխատող չտեսանք ճանապարհին, որ աղ ու ավազ լցնեն, ճանապարհը մաքրեն։ Մենակ պարեկներին ենք տեսել, ովքեր նույնիսկ ձնակույտերի մեջ թաղված 20-ից ավելի ավտեմեքենաներ վարորդների հետ համատեղ դուրս են բերել անվտանգ վայր։
Մի քանի ավտոմեքենաների էլ իրենց էս թազա մեքենաներով են տեղափոխել անվտանգ վայր։ Հիմա ոնց չասես՝ լավին՝ լավ, վատին՝ վատ։ Հալալ ա պարեկներին։ Մարդիկ երթևեկությունը կարգավորելուց բացի, անօգնական քաղաքացիներին ու վարորդներին են «պադերժկա» անում։
Ավելին՝ այստեղ