Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է Եվրոպան կառավարելու համար և կոչ արել չմիջամտել Անկարայի գործերին։ Այս մասին գրում է Milliyet-ը։
Ըստ Սոյլուի՝ «Թուրքիա եկող ամերիկացի յուրաքանչյուր դեսպան մտածում է, թե ինչպես արագ հեղաշրջում կազմակերպի երկրում»։ Թուրք նախարարի խոսքով՝ խնդիրը սկզբունքային է Թուրքիայի համար։
«Նույն բանը նրանք անում են Եվրոպայում։ Նրանք ղեկավարում են Եվրոպան, ամերիկյան դեսպանատունը։ Բայց եվրոպացիները չեն տխրում»,- ասել է Սոյլուն։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայում հեղաշրջում էր ծրագրում, սակայն նրանց ծրագրերին խանգարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բացի այդ, Սոյլուն հորդորել էր ԱՄՆ դեսպանին «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»։ Այժմ, ըստ Սոյլուի, ԱՄՆ դեսպանը հավաքում է այլ դեսպանների և փորձում է նրանց իր խորհուրդները տալ։
Սոյլուն Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին ուղղված նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Շվեդիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով: