ԿԱՐԵՎՈՐ իրազեկում բոլոր կենսաթոշակառուների համար՝ բանկերի վերաբերյալ
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիշեցնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։
Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն այլևս չի սպասարկում անկանխիկ եղանակով․ վերջինիս կողմից կենսաթոշակ և նպաստ վճարվում է միայն կանխիկ եղանակով։ Հետևաբար, եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում էիք Հայփոստից անկանխիկ եղանակով և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։
Ավելին՝ այստեղ