Վրաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե վերսկսի թռիչքները Ռուսաստանի հետ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը Վրաստանին սպառնացել է պատժամիջոցներով, եթե այդ երկիրը որոշի վերականգնել օդային կապերը Ռուսաստանի հետ։ ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հիշեցրել է, որ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի Դաշնության դեմ, և նրանք, ովքեր կփորձեն շրջանցել դրանք, նույնպես կհայտնվեն պատժամիջոցների տակ։
Ստանոյի խոսքով՝ ռուսական ինքնաթիռների 95%-ը կորցրել է արտադրողների տեխնիկական աջակցությունը և չի կարող անվտանգ համարվել։ Ուստի Վրաստանը չպետք է նրանց թողնի իր տարածք։
Հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ Մոսկվան և Թբիլիսին կարող են վերսկսել օդային հաղորդակցությունը։ Դիվանագետը նաև նշել էր, որ 2022 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով, ինչը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թվով։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն պաշտպանել է այդ գաղափարը։