ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գրենադա՝ Անկախության օր, Իռլանդիա՝ Սուրբ Մելի օր, Ճապոնիա՝ Հյուսիսային տարածքների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1876– ծնվել է թատրոնի հայ դերասան Իսահակ Ալիխանյանը։
1899 - առաջին շոգեքարշն է մտել Ալեքսանդրապոլ:
1910 - ծնվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։
1921- ՀԽՍՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեն։
1922 - ծնվել է նկարիչ Մկրտիչ Սեդրակյանը։
1992- Հայաստանում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը, որն առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն էր Հայաստանում:
2013 –վախճանվել է քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը։
2013 - վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։
2019-Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. Քոչարյանը շարունակել է մնալ կալանքի տակ։
2022-Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերի:
ԱՇԽԱՐՀ
953 -վախճանվել է հույն վանական, Օսիս Լուկա վանքի հիմնադիր, սրբադասված Լուկա Էլլադացին։
1324 -Արագոնիայի թագավոր Ալֆոնսոն գրավել է սարդինական Իգլեզիաս ամրոցը։
1478– ծնվել է անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ Թոմաս Մորը, որը հայտնի է իր «Ուտոպիա» երկով:
1783 -ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում Ֆրանսիան և Իսպանիան դադարեցրել են Ջիբրալթարի պաշարումը, որից հետո Մեծ Բրիտանիան տիրել է այն։
1807 – տեղի է ունեցել Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, որը ռուս-ֆրանս-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։
1812 – ծնվել է անգլիացի գրող Չարլզ Դիքքենսը։
1832– ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:
1841 - ծնվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին։
1845 -վանդալ Ուիլ յամ Լլոյդը Բրիտանական թանգարանում փշրել է հազվագյուտ Պորտլենդական գավաթը։
1847 -Ֆյոդր Ինոզեմցևը Ռուսական Կայսրությունում առաջին անգամ իրականացրել է վիրահատություն եթերային անզգայացման օգտագործմամբ։
1882 -կայսր Գուանսյուն ներդրել է «Կրկնակի վիշապ» շքանշանը՝ Չինաստանի բարձրագույն պետական պարգևը, որով պարգևատրվել են մանչժուրական դինաստիային զգալի ավանդ ներդրած անձինք։
1920 -գնդակահարվել է ադմիրալ, բևեռախույզ, Սպիտակ շարժման առաջնորդ Ալեքսանդր Կոլչակը։
1929– ծնվել է չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, պատմիչ և հոգեբույժ Ալեխանդրո Խոդորովսկին:
1940 -կայացել է Ուոլտ Դիսնեյի «Պինոկկիո» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան։
1942-Խորվաթական հեղափոխական շարժումը Բանյա-Լուկայի շրջանում իրականացրել է 2300 սերբերի (որոնցից 551-ը՝ երեխաներ) կոտորած, որը հայտնի է Ուշաստի սպանդ անվանումով։
1950 -ԽՍՀՄ-ում առաջին անգամ նավի տախտակամածին նստել է թռչող սարք՝ Ка10 ուղղաթիռը։
1951 -Կորեական պատերազմի ժամանակ հարավկորեական բանկի 11-րդ դիվիզիան Սանչխոն և Կյոնսան-Կամ տարածքներում իրականացրել է կոմունիստների նկատմամբ բարյացակամ տրամադրվածություն ունենալու մեջ կասկածվող խաղաղ բնակչության մասսայական սպանդ, սպանվել է 705 մարդ։
1954– ծնվել է գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ) Դիթեր Բոլենը:
1979 -վախճանվել է գերմանացի նացիստական հանցագործ, Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի բժիշկ Յոզեֆ Մենգել յեն։
1981– վթարի է ենթարկվել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 52 բարձրաստիճան սպա, այդ թվում՝ 16 ադմիրալ և գեներալ:
1984– ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի, հատուկ հանդերձանքով դուրս է եկել բաց տիեզերք:
2014 -Սոչիում բացվել են 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում