Շոյգուն հայտնել է Ուկրաինայում նոր բնակավայրերի գրավման մասին
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «հաջող» է որակել ռազմական գործողությունների զարգացումը ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ են զարգանում Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում», - երեքշաբթի ասել է Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդարը, Կլեշչեևկան, Պոդգորնոեն, Կրասնոպոլյեն, Բլագոդատնոեն, Լոբկովեն, ինչպես նաև Նիկոլաևկան։