Ուկրաինայում պատերազմը դարի փորձություն է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար. Բայդեն
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում ասել է, որ Ուկրաինայում պատերազմը դարի փորձություն է Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար։
Ամերիկացի առաջնորդը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն միասնական է Կիևին աջակցելու հարցում և պատրաստ է շարունակել այն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
«Մենք ձեզ հետ կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»,- ասել է նա՝ դիմելով Ուկրաինայի դեսպան Մարկարովային, որը, որպես պատվավոր հյուր, ներկա է ուղերձի ներկայացմանը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում Վաշինգտոնի նպատակն է, որ այս երկիրը լինի ժողովրդավարական, անկախ և կարողանա պաշտպանվել նոր հարձակումից։
Նրա խոսքով՝ ազատ աշխարհը և այլ պետություններ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կանգնել են Ուկրաինայի կողքին՝ ցուցաբերելով աննախադեպ ռազմական, հումանիտար և ֆինանսական աջակցություն։