Բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունից զոհվել է 13 մարդ
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Նովոսիբիրսկում հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունից հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Մահացածների թիվը հասել է 13-ի»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
Փետրվարի 9-ի առավոտյան Նովոսիբիրսկի հինգհարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։ Միջադեպի հետևանքով փլուզվել է տան երկու մուտք, բռնկվել է ուժեղ հրդեհ։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Նովոսիբիրսկ՝ հետևելու փրկարարական աշխատանքների ընթացքին։
Ավելին՝ այստեղ