Ադրբեջանցի «զբոսաշրջիկներից» մեկը պատմել է, թե ինչ է իրականում կատարվում Լաչինի միջանցքում. նրան սպառնում են
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Դենիել Սքոթ անունով «զբոսաշրջիկը» եղել է այն 30 «զբոսաշրջիկների» թվում, որոնց Ադրբեջանի կառավարությունը վճարել է Լաչինի միջանցքի շրջափակված գոտի մեկնելու համար։ Դանիելն այցելությունից հետո ասել, որ այնտեղ տեղի ունեցողը շրջակա միջավայրի հետ կապ չունի։
«Այստեղ ոչ ոք չի մտածում շրջակա միջավայրի մասին, բայց այս կերպ դուք կարող եք վերահսկել լրատվամիջոցները և համաշխարհային կարծիքը, քանի որ տեսականորեն էկոլոգիան կարևոր է», - ասել է զբոսաշրջիկը, ում խոսքերը լուսաբանել է լրագրող Լինդսի Սնելը։
Հրապարակումից հետո զբոսաշրջիկը սկսել է բողոքել իր հասցեին հնչող սպառնալիքներից ու որոշել հեռանալ Ադրբեջանից։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում իմ ուղևորության հետ կապված սպառնալիքների թիվը շատացել է: Ինձ տեղեկացրեցին, որ արմատական ապստամբները կարող են որսալ ինձ, և այստեղ ինձ համար վտանգավոր է: Ես ստիպված էի փոխել իմ պլանները և որոշեցի գնալ ավելի ապահով տեղ»,- գրել է նա Instagram-ում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի կեղծ բնապահպանները դեկտեմբերի 12-ից փակ են պահում Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը։