Հանրության էս կարգի մոլորությունը արդեն վախեցնող է. Ալլա Լալայան
BlogԱլլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես կզարմանամ, եթե գոնե մեկ անգամ մեր Հանրապետությունում տեղի ունեցած խուլիգանին վնասազերծած պարեկների հասցեին լավ ու շնորհակալական խոսքեր ասվեին: Հանրության էս կարգի մոլորությունը արդեն վախեցնող է:
Ուզում եք ասել, որ գիշերվա հազարին թմրանյութերի ազդեցության տակ գտնվող ոմն մեկը կարող է խելքին փչել և դուրս գալ Երևանի կենտրոն ու իրեն պահի առնվազն անադեկվատի նման, ու այդ երիտասարդին հաջողությամբ վնասազերծած պարեկներին հասցեին խոսել բացասական, դա նորմալ ե՞ք համարում:
Ես որ՝ չէ: Անչափ բարձր եմ գնահատում պարեկների աշխատանքը և եթե այսպես շարունակվի հանցագործությունների թիվը զգալի կպակասի մեր երկրում: Հավելեմ, որ եթե այս երևույթը կատարվեր ցանկացած այլ երկրում երիտասարդը արդեն մահացած կլիներ: