Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կազմում էնտերովիրուսային վարակի բռնկում է տեղի ունեցել
SportՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կազմում էնտերովիրուսային վարակի բռնկում է տեղի ունեցել, հիվանդությունը ախտորոշվել է մի քանի խաղացողների մոտ։ Այս մասին հայտնում է RMC Sport հեռուստաալիքը։
Ֆուտբոլիստների հիվանդության մասին հայտնի է դարձել փետրվարի 11-ի առավոտյան։ Աղբյուրը պարզաբանում է, որ հիվանդության ախտանիշներից են որովայնի ցավը, փսխումն ու հոգնածությունը։ արզ չէ, թե քանի խաղացող է վարակվել, հիվանդների անունները նույնպես չեն նշվում: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ այսօր երեկոյան փարիզցիները պետք է Լիգա 1-ում արտագնա խաղ անցկացնեն «Մոնակոյի» հետ:
Փարիզցիները 54 միավորով գլխավորում են առաջնությունը: Բայց, միևնույն ժամանակ, «Մոնակոն» եթե հաղթի, երկրորդ տեղ բարձրանալու հնարավորություն ունի։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մի քանի փոփոխություն կկատարի խաղի հայտացուցակում։ Իրավիճակը սրում է այն, որ Լիոնել Մեսսին ու Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց են թողնում հանդիպումը։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: