Խուճապ` Բաքվում
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի ուժեղ երկրաշաժից վախեցած բաքվեցիները առանձնատներ, հողամասեր են գնում, կամ վարձակալում.
Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Բաքվում կտրուկ աճել են վաճառվող կամ վարձակալվող առաձնատների և բնակելի կառուցապատման հողամասերի գները։ Դրանք հիմնականում գնում կամ վարձակալում են բարձրահարկ շենքերի բնակիչները, ովքեր վախենում են,որ Բաքվում նույնպես կարող է ուժեղ երկրաշարժ լինել։ Բաքվում վաճառվող, կառուցապատման համար նախատեսված հողամասերի մեկ քառակուսի մետրի շուկայական գինը միջինը աճել է 295 դոլարին համարժեք 500 մանաթով։ Ադրբեջանցի փորձագետները վստահեցնում են, որ քաղաքի բարձրահարկ շենքերն ավելի ամուր են, քան ավելի քիչ հարկեր ունեցող հին շենքերը։ Սակայն ուժեղ երկրաշարժի դեպքում երաշխիք չկա, որ բարձրահարկ շենքերը կարող են տարերքին դիմանալ։