Կադիրովը ցույց է տվել ատրճանակը, որը պահում է հատուկ Զելենսկիի համար
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցել չարժե, սակայն ինքը պատրաստ է նրա հետ դեմառդեմ խոսել։
«Ես կարծում եմ, որ Զելենսկին ահաբեկիչ է, գյուղական սատանիստ, ֆաշիստ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Կադիրովը խոսել է նաև Զելենսկու համար հատուկ պահած ատրճանակի մասին։
«Ես նույնիսկ ունեմ ռազմաավարային ատրճանակ, ես այն հատուկ եմ վերցրել: Կա ատրճանակ, որից Հիտլերն է ինքնասպան եղել՝ Մաուզեր։ Ահա ևս մեկը՝ ռազմաավարային, ինձ հրամանատարներն են բերել, իսկական է։ Ես կարող եմ այն վստահել Զելենսկիին, որ արձակի մեկ կրակոց... Սա կուղարկեմ նրան, որ արժանի քայլ կատարի։ Նա սպանեց իր ժողովրդին...Նա պատիվ ու խիղճ չունի։ Իրականում լավ կլիներ, որ իրենք հեռանային, ժողովրդին հնարավորություն տային որոշելու իրենց ճակատագիրը, թե ինչպես են ուզում ապրել հետագայում»,- ասել է Կադիրովը։