Մենք Կովկասում խնդիրներ ունենք, փորձենք լուծել դրանք. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փետրվարի 13-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի հանդիպումը։
Գլխավոր քարտուղարը հաստատման է ներկայացրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների կատարման գործողությունների ծրագիրը։
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել։
«Մարտահրավերները բավականաչափ են, մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել ծրագրում գրել՝ փորձել լուծել խնդիրները, որ ունենք, հատկապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին։ Ես իզուր չեմ խոսում ձեր փորձի մասին։ Ձեր հիշողությունը գերազանց է: Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք։ Փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը այս դժվարին ժամանակներում։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շուրջը»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Թասմաղամբետովի խոսքով՝ այս փուլում հնարավոր է եղել հաշվի առնել նոյեմբերյան նստաշրջանի բոլոր որոշումները և ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթ ոլորտները։