1959թ-ի հուլիսին` առաջին Ամերիկյան ազգային ցուցահանդեսի շրջանակներում, Pepsi-Cola ընկերության միջազգային գործառնությունների գծով փոխնախագահ Դոնալդ Կենդալլն առաջին անգամ Pepsi-ն բերեց ԽՍՀՄ,- հայտնում է Orer.am-ը:
Ցուցահանդեսի բացման օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Նիկսոնը, ով գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը, Pepsi-Cola-ի տաղավար հրավիրեց ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովին և նրան առաջարկեց փորձել Պեպսի: Խրուշչովը համաձայնեց և պատահաբար դարձավ ընկերության գովազդային դեմքը, քանի որ հաջորդ օրն աշխարհի բոլոր թերթերում հրապարակվել էր մի լուսանկար, որում խորհրդային ղեկավարը խմում է Պեպսի: