«Այս կերպարը տարբերվում է նախորդներից». Անի Երանյանը՝ նոր նախագծի, ԱՄՆ-ում նկարահանումների և Գնել Ուլիխանյանի հետ համագործակցության մասին
LifestyleՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Այս շրջանում ԱՄՆ-ում ընթանում է «Գործարք VEGAS-ում» հեռուստասերիալի նկարահանումները: Նախագծի ռեժիսորը Մհեր Խաչատրյանն է, իսկ պրոդուսերը՝ Սոս Կարապետյանը: Գլխավոր դերակատարներն են Անի Երանյանը և Գնել Ուլիխանյանը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Անի Երանյանն առաջին անգամ մանրամասներ է ներկայացրել նախագծի մասին:
«Նկարահանվելու առաջարկներ շատ են եղել, բայց ցավոք, այստեղ հայկական կինոարտադրությունը շատ հետ է և վախենալու: Ես միշտ ասել եմ` ավելի լավ է չնկարահանվեմ քան հետո ամաչեմ, բայց այս ֆիլմում նկարահանվում եմ, քանի որ հավատացել եմ անձնակազմին, որը փորձում է լավ բան անել: Կարծում եմ՝ ընդհանուր և միասնական ուժերով մենք կստանանք լավ արդյունք»,- ասաց դերասանուհին:
Հեռուստասերիալը բաղկացած է 16 մասից, իսկ ժանրը՝ հումորային մելոդրամա է: Նախագծի շրջանակում դերասանուհու խաղընկերներից է ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Գնել Ուլիխանյանը:
«Գնելի հետ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծվեցին «11 ռեալիթի»-ից հետո: Գնելը շնորհքով տղա է, իսկ ես կարծում եմ՝ մեր խաղը կգոհացնի հեռուստադիտողին: Պետք է նշեմ, որ դերասանի հետ նկարահանման հրապարակում հեշտ է, քանի որ նկարահանման հրապարակում կա մասնագիտական կարգապահություն»,- նշեց դերասանուհին:
Չնայած նրան, որ դերասանուհին իր գործունեությունը սկսել է դրամատիկ ժանրի աշխատանքներից, հեռուստադիտողը նաև հասցրել է սիրել Անիի կերտած հումորային կերպարները:
«Մարմնավորում եմ Լիկային, որը հետաքրքիր խաղարկային կերպար է, կարծում եմ՝ նաև տարբերվող իմ նախորդ կերպարներից: Մեծ հույս ունեմ, որ որակը կտարբերվի USA-ում նկարահանված մնացած հայկական հեռուստասերիալներից: Առնվազն նման հույս ունեմ»,- ասաց Անի Երանյանը:
Նշենք նաև, որ դերասան Գնել Ուլիխանյանն ինստագրամյան իր էջում վլոգի միջոցով է պատմել Լաս Վեգաս կատարած ուղևորության մասին՝ բացահայտելով որոշակի մանրամասներ: Հոլովակի շրջանակում Գնելը նշել է, որ նկարահանումները բավականին հետաքրքիր են անցնում: