Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը եւ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ. ԻԻՀ ԱԳՆ
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը եւ կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, հաղորդում է Mehr-ը:
Քանանին հանդես է եկել այս հայտարարությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարության, որոնք Իրանն անվանել են «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք»։
Քանանին Իրանի հասցեին նմանօրինակ հայտարարությունները «հաճախ կրկնվող» եւ «հոգնեցուցիչ» է անվանել:
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջեւ պառակտում սերմանելու ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը:
Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված մեղադրանքներին՝ Քանանին ընդգծել է, որ երկիրը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը եւ կառուցողական ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ «չնայած առկա քաղաքական ճնշումներին եւ քարոզչական զրպարտչական արշավներին»։
Քանանին նշել է, որ Իրանը հավատում է տարածաշրջանային դիվանագիտությանը եւ ձգտում է տարածաշրջանային ճգնաժամները լուծել քաղաքական լուծումների միջոցով:
Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունները պայմանավորվել էին ընդլայնել պաշտպանական համագործակցությունը։