Ալիևն ասել է, թե ինչ է առաջարկել հայկական կողմին ու Փաշինյանին
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև։
Նա հայտնել է՝ Հայաստանը դեռ չի արձագանքել իր առաջարկին:
Եռակողմ հանդիպումը Ալիևը «արդյունավետ» է որակել։
«Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, փաստաթղթի ստորագրման պայմանները։ Իհարկե, ես վերահաստատեցի իմ դիրքորոշումը։ Գլխավորն այն է, որ խաղաղության այդ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ասել է նա: