Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ․ Մանե Թանդիլյան (Տեսանյութ)
SocietyԱմենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գիրք կարդալու կարևորության մասին նրա զրույցը։
«Ես պարտական եմ գրքերին, որովհետև դրանց շնորհիվ են ձևավորվել իմ աշխարհայացքը, իմ ինքնաճանաչողությունն ու ինքնուրույնությունը։
Գրքերի հանդեպ մեծ սիրո համար ես հայրիկիս եմ պարտական, որովհետև յուրաքանչյուր հարցիս ի պատասխան՝ նա միշտ որևէ նոր գիրք էր խորհուրդ տալիս կարդալ, ասելով, որ այդկերպ ես կունենամ իմ սեփական կարծիքն ու դատողությունները։ Եվ նա չէր սխալվում։
Այդպես էլ մենք ենք պարտավոր մեր երեխաների մեջ սերմանել ու ամենօրյա աշխատանքով մեծացնել այդ սերն առ գրքեր, գրականություն և կրթություն։
Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․