Կա 2 զոհ և 43 վիրավոր
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 16, ընտանեկան բռնության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության և կաշառակերության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, սառը զենք կրելու և հոգեկան ներգործության, հոգեմետ նյութերի օրինական շրջանառության կանոնները խախտելու, խոշտանգման ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքի շրջանառության, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 24 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ավազակային հարձակման ու կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: