Դարվինն ունեցել է մի քանի մականուն,- տեղկացնում է Orer.am-ը:
«Բիգլ» նավով նավագնացության ժամանակ ուղեկիցները նրան անվանել են «Փիլիսոփա»` մտորումների հակում ունենալու համար: Բացի այդ, նրա մականուններից է եղել նաև «Ճանճաորսը», երբ նրա գիտական հավաքածուները ողողել են ողջ նավը:
Կյանքի ավելի ուշ շրջանում, երբ նա դարձավ գիտական հանրության առաջատար, լրագրողներն տվեցին նրան «Դաունի իմաստուն» և «Գիտության սուրբ» մականունները: Դարվինի ընկեր Թոմաս Հանրի Հասլին կատակով նրան անվանում էր «Դաունի թագավոր» և «Գիտության Հռոմի պապ»:
Դարվինը սիրած մականունը եղել է «Հիմարը» և հաճախ այդպես էր ստորագրում իր` ընկերներին ուղղված նամակներում: Նա հաճախ այնպիսի փորձեր էր կատարում, որոնք մարդիկ համարում էին հիմարություն և անիմաստ ժամանակի կորուստ: Այս ամենի արդյուքնում էլ հենց ծնվեց նրա «Հիմար» մականունը: