Նա պատրաստվում է շարունակել պատերազմը. ՆԱՏՕ-ն մեկնաբանել է Պուտինի այսօրվա ելույթը
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկացրել է, որ պատրաստվում է շարունակել պատերազմը։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Պուտինի երկու ժամանոց ելույթը Դաշնային ժողովում, գրում է The Guardian-ը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ Արևմուտքին նախազգուշացնելուց անմիջապես հետո, Ստոլտենբերգն ասել է, որ «Ռուսաստանն ագրեսոր է»:
«Նախագահ Պուտինն է սկսել այս կայսերական նվաճողական պատերազմը… Ինչպես Պուտինն այսօր հստակեցրեց, նա պատրաստվում է ավելի շատ պատերազմի… Պուտինը չպետք է հաղթի… Դա վտանգավոր կլինի մեր անվտանգության և ամբողջ աշխարհի համար», - ավելացրել է Ստոլտենբերգը:
Նա նաև մեկնաբանել է Պուտինի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին և պաշտպանության նախարարությանն ու «Ռոսատոմ»-ին հանձնարարում է ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։
«Ես ցավում եմ Ռուսաստանի որոշման համար՝ դադարեցնելու իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: