Բենզեման կրկնել է Մեսսիի ռեկորդը
SportՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկնել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը:
Բենզեման գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» դեմ խաղում: Այս կերպ, հարձակվողը 18-րդ մրցաշրջանում անընդմեջ կարողացել է գոլ խփել: Ավելի վաղ, դա հաջողվել է միայն Մեսսիին: Երկու ֆուտբոլիստն էլ Չեմպիոնների լիգայում գոլ են խփում 2005/06 մրցաշրջանից:
Հիշեցնենք՝ առաջին 14 րոպեների ընթացքում «Լիվերպուլը» երկու գոլ է խփել «Ռեալի» դեմ խաղում, սակայն մադրիդցիների կազմում Վինիսիուս Ջունիորն ու Կարիմ Բենզեման երկուական դուբլ են հեղինակել, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Էդեր Միլիատոն: Հանդիպումն ավարտվել է 5-2 հաշվով՝ հօգուտ մադրիդյան թիմի:
Թիմերի միջև խաղը կկայանա մարտի 15-ին Մադրիդում: