Կրկին երկրաշարժ՝ 5,8 մագնիտուդով
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Տաջիկստանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Ուզբեկստանի գրեթե բոլոր շրջաններում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Տաջիկստանի ԱԻՆ-ին առընթեր Ուզբեկստանի սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնին։
«Տաշքենդի ժամանակով ժամը 05:37-ին (Մոսկվայի ժամանակով 03:37-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում: Երկրաշարժի կոորդինատները՝ հյուսիսային լայնության 38,51 աստիճան, արևելյան երկայնության 72,84 աստիճան․ խորությունը՝ 147 կմ։ Էպիկենտրոնի հեռավորությունը Տաշքենդից՝ 435 կմ հարավ-արևելյան ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ավելի ուշ Տաջիկստանում 4,5 և 4,2 մագնիտուդով 4 հետցնցումներ են գրանցվել։
Կենտրոնի տվյալներով՝ Ուզբեկստանում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ֆերգանա, Անդիջան և Նամանգան շրջաններում կազմել է 4 բալ, Տաշքենդում, Սիրդարյա և Ջիզախի շրջաններում՝ 3-4 բալ, իսկ մյուս շրջաններում՝ 3 բալ։
Ավելին՝ այստեղ