Մեղրամիսը վայելելու գնացած նորապսակներին գտել են հանգստատանը մահացած
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ֆեյսբուքյան օգտատեր Արևիկ Սիմոնյանը գրում է. ‼️Սիրելիներս տարածեք ‼️
ԴԱՎՈ՜Ս…
Ուղիղ 3 տարի առաջ, 2020թ. փետրվարի 8-ին, միակ եղբորս հարսանիքն էր:Հաջորդ օրը` եղբայրս`Դավիթ Գևորգյանն ու հարսս`Էլմիրա Հակոբյանը մեկնեցին Դիլիջան հանգստանալու և իրենց մեղրամիսը վայելելու, սակայն մեկ օր անց նրանց գտանք հանգստատանը մահացած:
Արդեն անցել է 3 տարի ու մինչեւ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել երկու նորապսակների, երկու տան ճրագների մահվան համար:
Հարսիս մայրը հիմա գտնվում է լրիվ միայնակ ու ոչ ոք չունի կողքին, իսկ ծնողներս հարսանիքի ու թաղման ծախսերից հետո մնացին պարտքերի մեջ:Շատ անգամ դիմել ենք տարբեր պաշտոնատար անձանց, բայց ոչ ոք չի ուզում օգնել բացահայտելու երկու նորապսակների մահվան հարցը:Մեզ հասած լուրերով Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 1 նրբանցքի 16 տունը պատկանում է գեներալի բարեկամներին, դրա համար եղբորս մահվան հարցին լուծում չեն տալիս:
Խնդրանքս մեկն է` տարածեք նյութը, որ սա հասնի գոնե <<բարեխիղճ>> պաշտոնյայի ու մեր հարցին լուծում տան։
Մեղավորը պիտի պատասխան տա։
Ավելին՝ այստեղ