Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը․ կարգելվի ՌԴ արտահանել էլեկտրական սարքավորումներ
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթը։ Ռուս–ուկրաինական հակամարտության մեկ տարվա ընթացքում սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10–րդ փաթեթն է։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ նոր պատժամիջոցները տարածվում են 121 անձի և կազմակերպության վրա։ Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ներառում է, ի թիվս այլ բաների, «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող անհատների և կազմակերպությունների դեմ ուղղված նպատակային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ` ապատեղեկատվություն, քարոզչություն տարածողների դեմ և այլն»:
Ըստ փաթեթի սահմանումների՝ կարգելվի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ։