Կարևոր՝ վարորդների համար․ ապրիլի 1-ից ավել կվճարեք
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում խնդրեց ծառայողական մեքենանների ԱՊՊԱ պայմանագրերի վերաբերյալ ու խնդրեց գործընթացը իրականացնելու համար մրցույթ հայտարարել և այդպես ընտրել ապահովագրական ընկերությունը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ այս պահին ԱՊՊԱ համակարգի սակագինը ՀՀ-ում ֆիքսված է, գործընթացը մրցութային կարգով կազմակերպելու որոշակի սահմանափակումներ կան։
«2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է։ Պետական մարմինները և քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է հնարավորինս լավ սակագին և որակ հարաբերակցությունը»,-նշեց Գալստյանը։
ԿԲ նախագահը նշեց, որ ընկերությունների կողմից առաջարկված գները տարբերվելու են իրարից։ Այս մասին գում է Iravaban.net-ը: