Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում երեխաների հարցերով օմբուդսմենների նկատմամբ
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնությունում երեխաների իրավունքների պաշտպանության հանձնակատարների դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական կայքում հրապարակված որոշմանը։
Ավելի վաղ իր տեսաուղերձում Զելենսկին հայտարարել էր, որ ստորագրել է Ուկրաինային ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի հրամանագիրը «ուկրաինացի երեխաների առևանգման մեջ ներգրավված» ռուսների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Փաստաթղթում նշված անձանց պաշտոնները չեն հրապարակվում, սակայն նրանց անձնական տվյալները համընկնում են ՌԴ տարբեր շրջաններում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք անձանց անձնական տվյալների հետ։