ՌԴ ՊՆ-ն Լաչինի միջանցքի վերաբերյալ կարևոր հաղորդագրություն է տարածել
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում ռեժիմի պահպանումը։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։ Ապահովվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս- Ստեփանակերտ երթուղով»,-ասվում է հաղորդագրությունում։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։