Գեղարքունիքից տեղեկացնում են
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Գեղարքունիքում 9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարած 38-ամյա տղամարդը կալանավորվել է։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 23-ին Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել նախաքննություն։
Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը)։
Միջնորդություն է ներկայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որը դաարանի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնում են ՔԿ-ից։
Ավելին՝ այստեղ