ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 փետրվար). Հռոմի պապը հրաժարական է ներկայացրել. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հայաստան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Արաբական երկրներ՝ Ուսուցչի օր, Հնդկաստան՝ Ազգային գիտության օր, Ֆինլանդիա՝ Կալևալայի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1852- Կոստանդնուպոլսում սկսել է հրատարակվել «Նոյեան աղաւնի» պարբերականը։
1880 - ծնվել է հանրահայտ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը։
1912 - ծնվել է հայազգի խորհրդային դիվանագետ Յակով Լազարևը։
1920- Հայկական ազգային խորհուրդը հրավիրել է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը Շուշիում, բայց միաժամանակ մտահոգված լինելով բոլշևիկների և էսեռների դոմինանտությամբ՝ որոշ ուժեր կազմակերպել են այլընտրանքային համագումար մոտակա Շուշիքենդ գյուղում։ Արդյունքում Ղարաբաղի հայությունը հայտնվել է մասնատված վիճակում։
1923 - վախճանվել է արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը։
1928- Երևանի պետական համալսարանում բացվել է Սարգիս և Մարի Իզմիրլ յանների անվան գրադարանը։
1936 - ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Հակոբ Ջիվանյանը։
1973- վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գրաշին։
1976 – գործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։
1988- Սումգայիթում խորհրդային զորքերի միջամտության արդյունքում դադարել են հայկական եռօրյա ջարդերը:
1997- 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի հյուսիս- արևելքում։
2008- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Սերյոժա Սիրադեղյանին և Յուրա Մամյանին ազատ արձակելու պահանջով: Վերջիններս ձերբակալվել են փետրվարի 26-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով:
2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:
2018- վախճանվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։
2020-վախճանվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
2022-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:
ԱՇԽԱՐՀ
1066 -բացվել է Վեստմիստերյան աբբայությունը։
1525 -ացտեկների վերջին թագավոր Կուաուտեմոկը մահապատժի է ենթարկվել իսպանացիների կողմից։
1533 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտեն։
1728 -վախճանվել է ճապոնացի փիլիսոփա, լուսավորիչ, ռեֆորմատոր, կոնֆուցիականների առաջնորդ Օգյու Սարայը։
1732 -Պետերբուրգում բացվել է առաջին կադետական կորպուսը։
1835-լույս է տեսել ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը։
1854 - հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը։
1878 - ծնվել է էստոնացի կոմպոզիտոր Արթուր Կապպը։
1905- Ռուսաստանի ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվել է փոխարքայությունը, և փոխարքա է նշանակվել Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։
1911- ծնվել է չեխ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Օտակար Վավրան։
1916 –վախճանվել է ամերիկա-անգլիացի գրող Հենրի Ջեյմսը։
1922- Եգիպտոսը անկախացել է Մեծ Բրիտանիայից։
1925 - վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի 1-ին նախագահ Ֆրիդրիխ Էբերտը։
1932 - վախճանվել է ֆրանսիացի աստղագետ Գիյոմ Բիգուրդան։
1935- ամերիկացի քիմիկոս Ուոլլես Կարեզերսը սինթեզել է նեյլոնը։
1951 -Լայնուս Պոլինգը և Ռոբերտ Կորին թեորիապես հիմնավորել են սպիտակուցների երկրորդային կառուցվածքի ձևը։
1955 -կայացել է Հանոյ-Պեկին-ՄոսկվաԲեռլին երկաթուղային հաղորդակցության հանդիսավոր բացումը։
1956 -ԱՄՆ-ում արտոնագրվել է համակարգչի ցանցային մալուխը։
1978 -վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող Էրիկ Ֆրենկ Ռասելը։
1991- ավարտվել է Պարսից ծոցի պատերազմը։
1992-Բոսնիա-Հերցեգովինայում հայտարարվել է Սերբական կրաինայի ստեղծումը։
1994 -Բոսնիական պատերազմի ընթացքում Բանյա-Լուկայի շրջանում տեղի է ունեցել այդ պատերազմի միակ հայտնի օդային մարտը։
1998 -սկսվել է ռազմական հակամարտություն, որը հայտնի է Կոսովոյի պատերազմ անունով։
2004 -սպանվել է չեչեն անջատողական Ռուսլան Գելաևը։
2013 –Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարական է ներկայացրել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում