Գիշերը Թուրքիայում հանգիստ չի եղել
International newsՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիայի արևմուտքի Իզմիր նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակին։
Երկրաշարժը տեղի է ունեցել Իզմիրի ծոցում՝ Ֆոկա քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Իզմիրի նահանգապետը հայտնել է, որ մինչ այժմ մահացածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Գազիանթեփ նահանգի մոտ։ Ամենաուժեղը եղել է 7,8 մագնիտուդով ցնցումը, երկրորդը՝ 7,6 բալանոց ցնցումը, Քահրամանմարաշ նահանգում։
Ըստ Associated Press-ի, երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում մոտ 48 հազար մարդ է զոհվել, մոտ 173 հազար շինություն ավերվել կամ վնասվել է։