Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դավիթ Բաբայանն անդրադարձել է դիվերսանտներին որպես ռուսաստանցիներ ներկայացնելու Բաքվի փորձերին

Ադրբեջանական կողմը հերթական ապաշնորհ քայլն է կատարել և խեղաթյուրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը: Այս անգամ ադրբեջանական լրատվամիջոցները Լավրովի խոսքում ավելացրել են հատվածներ այն առնչությամբ, թե իբր Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները ՌԴ քաղաքացիներ են և պաշտոնական Մոսկվան ցանկանում է, որ նրանք անհապաղ ետ վերադարձվեն կամ փոխանակվեն: Իրականու մ, Լավրովն այլ բան է ասել: Բազելում խոսելով ԼՂ հակամարտության մասին' Լավրովն, առանց կոնկրետության և որևէ մեկին նշելու, շեշտել է, որ պատանդների հարցը շատ լուրջ է և նրանք պետք է ազատ արձակվեն կամ փոխանակվեն: ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոստովանում է, որ արդեն չի զարմանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի վրա: Առաջին դեպքը չէ, որ Ստեփանակերտում ադրբեջանական լրատվամիջոցների նյութերը մի քանի տասնակ անգամ տարբեր աղբյուրներով ստուգում են, քանի որ գիտեն' հարևան պետության ներկայացուցիչները կգրեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում կամ մտածում: Նույնը եղել է Սերգեյ Լավրովի պատասխանի դեպքում: Այս առնչությամբ Բաբայանն անգամ անհեթեթ է համարում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքը մեկնաբանելը: «Ինչ վերաբերում է Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին, ապա նրանք մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Պետք է սպասել դատավճռին, և միայն այդ ժամանակ պարզ կդառնա' նրանք հանցագո՞րծ են, թե' ոչ: Ամեն դեպքում, մենք հաստատակամ ենք, որ դատավարություն պետք է լինի: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ նրանք ռազմագերիներ չեն: Մենք համաձայն ենք Լավրովի հետ այն հարցում, որ գերիները պետք է վերադարձվեն և, որպես քաղաքակիրթ պետություն, մենք հետևում ենք այդ կանոններին, ինչը չի անում հակառակ կողմը: Այն սրբապղծում է, խափանում բոլոր գործընթացները, խախտում նորմերը: Հիշո՞ւմ եք ուղղաթիռի դեպքը: Իսկ Կարեն Պետրոսյանի պատմությո՞ւնը»,- ընդգծեց Բաբայանը: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է ադրբեջանցի դիվերսանտներին ներկայացնել որպես ռուսաստանցիներ' փորձելով այդ կերպ լուծում գտնել հանցագործներին հետ վերադարձնելու հարցում: Մինչդեռ, դեռևս հուլիսին, երբ ադրբեջանական կողմը նոր էր տարածում այդ թեզը, Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Քարվաճառում ձերբակալվածների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովին հղած նամակում դեսպանը հայտնել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Քառվաճառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվածների մեջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չկան»,- գրել է Դորոխինը: Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունն ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: ԼՂՀ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել հուլիսի 14-ին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ձերբակալված անդամներին: Դատավարությունը շարունակվում է:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor