Բացառիկ երեկո` մարտի 1֊ին
SocietyՄարտի 1-ին՝ երեկոյան, LOFT-ում կմիաձուլվեն ձայնն ու պատկերը՝ ազդարարելով գարնան սկիզբը իմպրովիզացիոն պերֆորմատիվ ակտի միջոցով։
SPIRAL HERTZ OF THE SPRING նախագծի շրջանակում երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը եւ նկարիչ Արմինե Թումանյանը երեկոյի ընթացքում հանդիսատեսի ներկայությամբ կստեղծեն վիզուալ եւ ձայնային արվեստի նմուշ, որը փոխկապակցված կլինի անտեսանելի երանգներով ու անլսելի մեգահերցերով։
Ուրախ ենք հայտնել, որ ստեղծված կտավի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն։
Նշենք, որ նախագծի մեկնարկային օրը տեղի կունենա նաեւ Արմինե Թումանյանի «Hertz» շարքի ցուցադրության բացումը, որը կշարունակվի մինչեւ մարտի 30-ը։
Այս բացառիկ երեկոյին մասնակից լինելու համար անհրաժեշտ է գրանցվել հղումով՝ bit.ly/3I31aG5
Երեկոն ավելի հիշարժան կդարձնի գինու հյուրասիրությունը։
Մասնակցության արժեքը՝ 5,000 դրամ | Տեղերի սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք գրանցվել նախապես
Մարտի 1 | 20:00 | Լոֆթ, Մոսկովյան 3