Ինչ է ասել «Համեր»-ի վարորդը
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդ Գեղամ Սարադյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։
Սարադյանի շահերը ներկայացրել է Հանրային պաշտպանի գրասենյակից Շուշան Հարությունյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն արդեն չի ներկայացնում նրա շահերը. «Նա հրաժարվել է պաշտպանից, ասել է` ինքը կներկայացնի իր շահերը, իրեն պաշտպան հարկավոր չէ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն: