Գեորգի Տեր-Ղազարյանցը 100 տարեկան է
SocietyԱյսօր իր 100-ամյա հոբելյանն է նշում նշանավոր պետական գործիչ, ԽՍՀՄ և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի Արտաշեսի Տեր-Ղազարյանցը: Հոբելյանի առթիվ նրան շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Գեորգի Տեր-Ղազարյանցը զարմանահրաշ անձնավորություն է, որի հետ մենք կապված ենք ոչ միայն մարդկային, այլև երկու տասնամյակից ավելի աշխատանքային հարաբերություններով: Գեորգի Արտաշեսովիչի գործունեությունն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի հայերի միության հետ: Նրա նկատմամբ մեծ հարգանք և առանձնահատուկ ջերմ զգացում եմ տածում, որովհետև նա ծնվել է իմ հոր հետ նույն տարում, նույն օրը, որին ես կորցրել եմ վաղ մանկութունում:
Հարգելի՛ Գեորգի Արտաշեսովիչ
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությն, Ռուսաստանի ողջ հայ համայնքի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի հայ համայնքի պատրիարքին, Ձեր փառավոր հարյուրամյա հոբելյանի առթիվ:
Մենք հպարտանում ենք Ձեզնով՝ որպես մի ամբողջ դարի մարմնացում»: