Վերսկսվում է «Հարկային հսկողություն» թեմայով բացառիկ սեմինարների շարքը
SocietyՀարգելի գործարարներ, գործադիր տնօրեններ, ֆինանսական տնօրեններ, վերսկսվում է «ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով ԲԱՑԱՌԻԿ սեմինարների շարքը, որի արդյունքում կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները՝
-Ինչպե՞ս ապահովել գործարարության օրինականություն,
-Ինչպե՞ս ստեղծել անվտանգ բիզնես միջավայր,
-Ինչպե՞ս ձևավորել պետություն–մասնավոր հատված առողջ փոխհարաբերություններ։
Սեմինարն ուղղված է գործարարների կառավարչական հմտությունների և արդյունավետ որոշումների կայացման զարգացմանը, հարկատուների շահերի պաշտպանությանը։ Սեմինարի ընթացքում բանախոսը կանդրադառնա հետևյալ թեմաներին`
-Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում,
-Համալիր հարկային ստուգում,
-Օպերատիվ հետախուզական միջոցառում,
-Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում,
-Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում,
-Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում,
-Հարկային ուսումնասիրություններ,
-Հարկային բեռի պլանավորում, հարկման դաշտի ճիշտ ընտրություն,
-ԱԱՀ-ի, Շահութահարկի և Եկամտային հարկի ծուղակներ,
-Կանխիկ և անկանխիկ գործառնություններ,
-Հարկային մարմինների գործողությունների դեմ բողոքարկում,
-Հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվություն,
-Կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն և այլն։
Այս տարի դասախոսություններով հանդես կգանք Հայաստանի բոլոր մարզերում։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Էջմիածին քաղաքում Մարտի 18-ին։ Հաջորդ հանդիպումների մասին հավելյալ կտեղեկացնենք։
Սեմինարին խորհուրդ է տրվում մասնակցել հաշվապահների հետ միասին։
Սեմինարը բարեգործական է, որի ողջ հասույթը կուղղվի 44-օրյա պատերազմի հետևանքով երկրում առաջացած սոցիալական և այլ խնդիրների լուծմանը։
Մասնակցությունը հաստատելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1FAIpQLScdm0R9mNyB6C.../viewform
Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով +374 12 411 422 / +374 93 35 23 45։