Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում»
SocietyԼավագույն փորձի և գործիքների ներկայացում, Shtigen VC ներդրումային ֆոնդի շնորհանդես, թեմատիկ պանելային քննարկում
Shtigen ընկերությունների խումբը, Shtigen Advisory-ի աջակցությամբ և Shtigen Ventures-ի ներգրավմամբ, կազմակերպում է ֆորում՝ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով։ Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 31-ին` ժամը 15:30-18:30, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:
Ֆորումի նպատակն է խթանել կլիմայի փոփոխության դեմ պայքարում մասնավոր սեկտորի ներգրավվածությունը՝ գործի դնելով նորարարական ֆինանսական գործիքներ և համագործակցելով կլիմայի հարցերով զբաղվող միջազգային առաջատար կառույցների հետ։
Ֆորումի ընթացքում կդիտարկվեն հետևյալ առանցքային հարցերը՝
- ► Հայաստանի կանաչ զարգացման ռազմավարությունների հենասյուները,
- ► ֆինանսական աղբյուրները, որոնք կխթանեն կանաչ տնտեսության զարգացումը,
- ► Միջազգային լավագույն փորձի կիրառելիությունը,
- ► Քաղաքականության և կարգավորման մեխանիզմերի մշակման անհրաժեշտությունը,
- ► Shtigen VC ներդրումային ֆոնդի ստեղծման հիմնավորումը։
Ֆորումը բաղկացած է երկու մասից՝ հիմնական ելույթներ և առաջատար փորձագետների ու ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկում՝ նվիրված կանաչ ֆինանսավորման նորարարական գործիքներին և Հայաստանում դրանց կիրառելիությանը։
Ֆորումի բացմանը ելույթներով հանդես կգան ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Shtigen ընկերությունների խմբի ղեկավար անդամներ։
Միջոցառման օրակարգին ծանոթանալու համար հետևել հղմանը։