Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է
SocietyԱյսօր բեքափի միջազգային օրն է: Բեքափը տվյալների պահուստավորումն է, որը կատարվում է լոկալ տվյալների կրկնօրինակն այլ տեղ պահելով: Դա արվում է տվյալներիկորուստից խուսափելու համար: Լինում են մի քանի տեսակի: Առաջինը ամբողջական կամ ֆուլբեքափն է, որը հիմնականում կիրառվում է համակարգը ստեղծելիս: Այս պարագայում պահուստավորվում են բոլոր տվյալները։
Հաջորդ տիպը դիֆերենցիալ բեքափն է, որը կիրառվում է յուրաքանչյուր փոփոխությունից հետո և պահուստավորում է ֆուլ բեքափից հետո կատարված բոլոր փոփոխությունները։ Մյուս տիպը նույնպես կիրառվում է ցանկացած փոխոխության դեպքում, սակայն այս պարագայում պահուստավորվում են միայն վերջին փուլում կատարված փոփոխությունները։ Սա օգնում է, որ մեր տվյալներն ավելի քիչ տեղ զբաղեցնեն, իսկ բացասական կողմը ֆայլերի վերականգնման արագությունն է: Այսինքն՝ վերականգնելու համար անհրաժեշտ է էտապ առ էտապ գնալ և հասնել այն վիճակին, որը ցանկանում ենք:
Fortra կազմակերպության որակի ապահովման ավագ ղեկավար Հովհաննես Կասարջյանը բացատրում է, թե ինչից կարող են լինել տվյալների կորուստները. «Ամենատարածվածը մարդու սխալմունքն է, երբ պատահական ջնջում է ֆայլերը։ Մեկ այլ տարածված պատճառ կարող է լինել հեղուկի թափվելը լափթոփի վրա։ Կարող է պատճառ լինել նաև լափթոփի գողանալը, համակարգի վնասվելը, օրինակ ափդեյթից հետո։ Մյուս պատճառը համակարգչային վիրուսներն են: Դրանց մեջ կան այնպիսիք, որոնք նախատեսված են տվյալներ գողանալու համար: Մեկ այլ դեպքում էլ կարող է սարքը վնասվել, օրինակ՝ հասարակ հոսանքազրկման պատճառով»:
Տվյալների պահուստավորմամբ զբաղվող ընկերությունների համար այսօրվա ամենամեծ մարտահրավերներից է տվյալների ծավալների մեծացումը: Օրինակ՝ ոչ վաղ անցյալում բջջային հեռախոսների վիդեոները մի քանի կիլոբայթ ծավալ ունեին, իսկ հիմա մեկ րոպեանոց վիդեո ֆայլը կարող է լինել մի քանի գիգաբայթ: Բացի այս՝ դիվայսների քանակն էականորեն մեծացել է: Դա կազմակերպելու համար, ըստ մասնագետի, անհրաժեշտ են մեծ ֆինանսներ:
Կասարջյանը նշում է, որ կարևոր է բեքափը համադրել հակավիրուսային համակարգի հետ, որպեսզի ընկերությունները վստահ լինեն, որ պաշտպանված են կիբերհանցագործություններից։ Իսկ եթե ինչ-որ կերպ հաջողվի մուտք գործել համակարգ, ապա այն հնարավոր կլինի վերականգնել:
Տվյալների պահուստավորման հիմնական սխալը, ըստ մասնագետի, մեկ օրինակի վրա հիմնվելն է, քանի որ կարող է բեքափի այդ մեկ օրինակն ինքը վնասված լինել:
«Հաջորդ սխալն այն է, երբ առկա է միայն լոկալ բեքափ, և համակարգչի տվյալների կրկնօրինակները պահպանվում են տվյալ համակարգչում։ Այդ դեպքում,եթեսարքը վնասվի,բնականաբարչենք կարող վերականգնել: Մեկ այլ պարագայում հնարավոր է, որ բեքափն ինքը վնասված լինի, ուստի անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թեստավորել բեքափները»,-նշեց Fortra-իմանագետը և հավելեց, որ բեքափիկիրառման և անհրաժեշտությունն ապացուցող բազմաթիվ օրինակներ կան:
Fortra-ն ունի Կիբերանվտանգության և Ավտոմատացման ոլորտում 40 տարվա մասնագիտական փորձառություն, 3500-ից ավելի աշխատակից և 30,000-ից ավելի հաճախորդ, որոնց թվում են աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններ։ FORTRA-յի հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի բարձրակարգ մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում ընկերության կողմից մշակվող գրեթե բոլոր ծառայություններում ու պրոյեկտներում։
Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտների մասին ավելին իմանալու համար կարող եք հետևել Լինքդինյան էջին՝ https://www.linkedin.com/showcase/fortra-armenia/